Սև լճի տարածք ներխուժելու հետ կապված ադրբեջանցիների հետ բանակցությունները մայիսի 13-ին ժամը 21:00 դրությամբ դեռևս չէին ավարտվել. Դրանք տևել են հինգ ժամ. Ինչով են ավարտվել. Hraparak
Սև լճի տարածք ներխուժելու հետ կապված ադրբեջանցիների հետ բանակցությունները մայիսի 13-ին ժամը 21:00 դրությամբ դեռևս չէին ավարտվել, այս մասին հաղորդում է Hraparak-ը:
Շուրջ հինգ ժամ կողմերը՝ ռուսական խաղաղապարհների միջնորդությամբ Խնձորեսկ համայնքի մոտ բանակցում են հակառակորդի ներկայացուցիչների հետ՝ փորձելով խաղաղ ճանապարհով նրանց զինուժը դուրս մղել Հայաստանի տարածքից: Սակայն դատելով այն փաստից, որ բանակցությունները չավարտված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին, կարելի է ենթադրել, որ բանակցությունները մեզ համար դրական ընթացք չունեն եւ ՀՀ իշխանությունները ստիպված են դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը:
Հիշեցնենք, որ բանակցությունները սկսվել են 16.30-ին, հայկական կողմից կողմից բանակցում է ԳՇ պետի տեղակալներից մեկը, ըստ ամենայնի՝ Արշակ Կարապետյանը, բանակցություններին մասնակցում են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչները։
Բանակցությունները երկար են տևել, շատ բարդ են ընթացել, մեզ հասած տեղեկություններով, այն ավարտվել է հետևյալ եզրահանգմամբ՝ վաղը ադրբեջանական զինուժը Իշխանասարի հատվածում հետ է քաշվում, ստեղծվում է միջպետական միջկառավարական հանձնաժողով սահմանազատման աշխատանքների հետ կապված: Բայց, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմը պայման է դրել, որ Գորիսի հատվածում հայկական զինուժը հետ քաշվի և ինչ-որ տարածք զիջի:
Կայքը գրում է, որ տեղեկություն չկա, թե արդյո՞ք համաձայնվել է հայկական կողմը: