«ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար». Ֆրանկ Փալոնը` Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզ ներխուժման մասին
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:
Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:
«ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար»,- նշել է կոնգրեսականը:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձ անելով պարփակել Սև լիճը: