ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան Ալյասկայում ռազմաօդային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են լայնամասշտաբ Red Flag Alaska 21−2 զորավարժությունների մասին, որոնք պլանավորված են հունիսին Ալյասկայում` Ճապոնիայի և Հարավային Կորեայի օդաչուների մասնակցությամբ:
Դրանցում կգործարկվի ավելի քան 100 մարտական ինքնաթիռ, տեղեկացնում է EADaily լրատվականը:
Ինչպես մայիսի 12-ին հաղորդել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը, շուրջ 1500 զինծառայող, ներառյալ Ճապոնիայի և Հարավային Կորեայի օդաչուները, կմասնակցեն հունիսի 10-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված զորավարժություններին` մարտավարական և տեխնիկական փորձի փոխանակման նպատակով: