Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ Շոյգուն քննարկել է իրավիճակը Հարությունյանի հետ
Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել է ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին երեկ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների կողմից խնդիրները կատարելու շրջաններում, ինչպես նաեւ մյուս թենամերը, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն»,-ասվում է հաղորդագրության մեջ
Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 7-ին եւ ապրիլի 24-ին: Նրանք քննարկել են նմանօրինակ հարցեր: