Հակառակորդը «Սև լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետ
Հակառակորդը «Սև լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել։ Այս մասին NEWS.am-ին ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա նշել է, որ ռուս սահմանապահների հետ բանակցությունները դեռ ընթանում են։
Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ հակառակորդը «Սև լճի» տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երեկ՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։
«Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու». Գորիսի փոխքաղաքապետ