Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում, քանի որ վեցամսյա կարանտինից հետո հիասթափությունն աճում է, թեեւ վարակների թիվը սկսել է նվազել:
«Պատվաստումների կենտրոնների վրա ճնշումն ավելանում է: Մարդիկ, ովքեր ուզում են պատվաստվել, ավելի պահանջկոտ են դառնում»,- ասել է Ընտանեկան բժիշկների գերմանական ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Անկե Ռիխտեր-Շեերը:
Նրա խոսքով՝ քանի որ Գերմանիան պատվաստանյութեր ստանալու առավելությունների տարածումն ընդլայնում է ավելի շատ խմբերի համար, շատերի համար պարզ չէ, թե ինչու պետք է իրենք սպասեն:
Անկե Ռիխտեր-Շեերը նշել է, որ մարդիկ գալիս են բժիշկների մոտ եւ փորձում են առանց հերթի պատվաստումներ անել, եւ տրամադրությունն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Ոմանք նույնիսկ պահանջում են ժամանակից շուտ երկրորդ ներարկումն անել, որպեսզի կարողանան առանց COVID-19-ի հետազոտություն անցնելու արձակուրդ գնալ կամ օգտվել այնպիսի առավելություններից, ինչպիսիք են գնումները: Տարեց պացիենտները, ում AstraZeneca է նշանակված, այլ պատվաստանյութ են պահանջում: