Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս անվտանգ որևէ տարածք, սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ դու անվտանգ ես․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս անվտանգ որևէ տարածք, սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ դու անվտանգ վիճակում ես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Իշխանությունը ճիշտ կլինի ուղղակի լռի ու գործ անի։ Այո, փաստում եմ, որ Սյունեցու անվտանգությունը ապահովված չէ, և գրեթե ոչ մի գործողություն էլ այդ առումով արված չէ, և չգիտեմ էլ պլանավորվում է, թե ոչ»,–ասաց նա։
Անդրադառնալով ընտրություններին՝ Սոֆյա Հովսեփյանը հայտնեց․ «Վերջնական որոշել եմ, որ այս փուլում չեմ մասնակցելու ընտրություններին, իսկ հետագայում քաղաքականության մեջ լինելու-չլինելու հարցի դուռը դեռ չեմ փակել»։ Նա նշեց, որ սպասելու է տեսնի, թե ինչ է լինելու։
«Որքանով իրենց առաջ դրված սկզբունքներին տեր կկանգնեն և կիրացնեն և որքանով կխաբեն, ինչպես որ խաբեցին նախին երկու տարին»․-ասաց նա և նկատեց, որ երկու տարվա ընթացքում մշտապես թիրախավորվել է «Իմ քայլում» և արդեն սովոր է։
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» կարգախոսին, որ ապագա կա, պատգամավորն ասաց, որ սա նշանակում է ապագան վտանգված է իրենց ձեռքով։ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կասկածի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ապագան և կոչ անելով՝ կա ապագա, կարծես թե մարդիկ մտածում էին, որ կարող է ապագա չլինել, իսկ ինչու չպետք է լիներ ապագա»
Մանրամասները՝ տեսանյութում։