Ֆրանսիական բանակի շտաբի պետը «քաղաքացիական պատերազմի» մասին նախազգուշացնող նամակը ստորագրած զինվորականներին կոչ է արել դուրս գալ ծառայությունից
Ֆրանսիական բանակի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը երկրի իշխանություններին քաղաքացիական պատերազմի մասին զգուշացնող «հակասական նամակի» տակ ստորագրած զինվորականներին կոչ է արել դուրս գալ ծառայությունից:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, գեներալը, դիմելով նամակի հեղինակներին, ասել է. «Ամենախելամիտ քայլը ինստիտուտից հեռանալն է, որպեսզի կարողանան ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու համոզմունքները»: Վերջինս չի հայտնել նրանց նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու մասին, սակայն ծառայության մեջ գտնվող զինվորականներին մեղադրել է իրենց «մասնագիտական պարտականությունները» խախտելու համար:
«Յուրաքանչյուր զինվոր խոսքի ազատության իրավունք ունի, սակայն պետք է միանշանակ տարբերակի քաղաքացիական և զինվորական պարտականությունները»,- ասել է գեներալը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել էր Ֆրանսիայի գործող զինվորականների խմբի ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների՝ երկրի իշխանություններին ավելի վաղ հղած բաց նամակի: Պաշտոնաթող գեներալները, իրենց հերթին, երկրի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշարել էին երկրի անվտագությանը սպառնացող խնդիրների մասին:
Նոր նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների՝ երկրում իսլամիստների պատճառով գոյություն ունի քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին նամակին։