Ղրիմում զինված ահաբեկիչ է ոչնչացվել
Ղրիմում զինված դիմադրության փորձի ժամանակ միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ է ոչնչացվել: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը` հղում տալով Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությանը:
Գործողությունն իրականացվել է մայիսի 11-ին ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ջոկատների ռազմական աջակցությամբ:
«Սիմֆերոպոլի քաղաքային շրջանի քաղաքապետարանի տարածքում օպերատիվ-մարտական գործողությունների ընթացքում կասկածյալը կրակ է բացել ԱԴԾ սպաների ուղղությամբ ՝ դրանով իսկ զինված դիմադրություն ցույց տալով: Բախման ընթացքում զինյալը չեզոքացվել է»,-տեղեկացրել են անվտանգության դաշնային ծառայությունից: