Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 425 000-ը
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15 282 705-ի, հաղորդում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 425 540:
Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 72 715 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: