Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: