Ճապոնիայում կոսմետիկ նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)
Առնվազն չորս մարդ վիրավորվել է Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NHK-ն:
Բոլոր տուժածները չեն կորցրել գիտակցությունը: Նրանց վնասվածքների ծանրության մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 07:45-ին գործարանին հարակից տարածքի բնակիչներից մեկից: Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատներն ու ոստիկանությունը:
Նշենք՝ Sakai Chemical Industry գործարանը մասնագիտանում է կոսմետիկ արդյունաբերության մեջ օգտագործվող ցինկի փոշու արտադրությունում:
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ այս ձեռնարկությունում վնասակար նյութերի հնարավոր վերամշակման մասին ապացույցներ դեռևս չկան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: