Մուլտիպլիկատոր. Բոլոր հերոսներից Փաշինյանն ամենից շատ առնետի է նման, որը ցանկանում է ինչ-որ բան գողանալ
Եթե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կարելի լիներ համեմատել մուլտհերոսներից որեւէ մեկի հետ, ապա ես նրան կհամեմատեի առնետի հետ, որի աչքերը անընդհատ պտտվում են, որը չի կարող կողմնորոշվել տարածության մեջ եւ անընդհատ ուզում է ինչ-որ բան գողանալ: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա կարծիքով ՝ որքան Փաշինյանը մնա իշխանության, այնքան ավելի շատ պետք է համոզվենք դրանում: «Այս համեմատությունն առաջինն է մտքիս գալիս»,- ասաց Սահակյանցը:
Ռեժիսորի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնան իշխանության ղեկին, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բոլոր երազանքներն ու ծրագրերը ամբողջությամբ կիրականանան: «Եթե նրանք մնան, մենք հենց այդպիսի ապագա կունենանք, ես դրանում համոզված եմ: Դրանում կասկած չկա»,- ասաց ռեժիսորը՝ խոստովանելով, որ Փաշինյանի կողմնակիցները, նույնիսկ՝ նման ծանր իրավիճակում, ամեն կերպ փորձում են արդարացնել նրան: