Այդ անմեղսունակին ստպված եմ անվանել իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետ․ Սենոր Հասրաթյան
Վլադիմիր Վարդանյան անուն ազգանունով մի պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, ով մայիսի 9-ի խորհուրդը տեսնում է նրա մեջ, որ Արցախում հայը դեռ շարունակում է ապրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես երբևէ չեմ «տառապել» մարդկանց հանիրավի վիրավորելու գայթակղությամբ, բայց այս դեպքում այդ անմեղսունակին ստպված եմ անվանել ոչ այլ կերպ, քան իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետի...
Նրան պետք է հասկացնել, որ հայն Արցախում ապրում է Քրիստոսի ծննդից առաջ և շարունակելու է ապրել այսուհետ և ընդմիշտ»: