Դրակուլայի ամրոցում բացել են COVID-19-ի դեմ պատվաստման կետ
Ռումինիայի Բրան ամրոցում, որը հայտնի է որպես կոմս Դրակուլայի ամրոց, բացել են COVID-19-ի դեմ անվճար պատվաստման կետ: Այդ մասին հաղորդվում է տեսարժան վայրի ֆեյսբուքյան էջում:
Պատվաստումը կանցկացվի մայիսի ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի մարաթոնի շրջանակում: Բոլոր ցանկացողներին կպատվաստեն Pfizer եւ BioNTech ընկերությունների ստեղծած դեղամիջոցներով առանց նախնական գրանցման, հաղորդում է Lenta-ն:
Բոլոր պատվաստվածներին կտրամադրվեն Բրան ամրոցում պատվաստման ծագման մասին հատուկ դիպլոմներ: Բացի այդ, նրանք կստանան անվճար տոմս խոշտանգումների միջնադարյան գործիքների ցուցադրությունն այցելելու համար:
Մարաթոնին նվիրված ֆեյսբուքյան էջում նշվում է, որ պատվաստումը կիրականացնեն շրջիկ բժշկական բրիգադի աշխատակիցները: Ակցիան կազմակերպված է Բրաշովա քաղաքի Հանրային առողջապահության վարչության, տարեցների համար տեղի կենտրոնի եւ Բրաշովայի քաղաքապետարանի հետ համատեղ: