Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է․ գյուղացիներն իրենց խնդիրները ներկայացրին Արթուր Վանեցյանին (տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելել էր Ուրցաձոր համայնք՝ հանդիպելու քաղաքացիներին, զրուցելու, հասկանալու խնդիրները։ Արթուր Վանեցյանը գյուղի երեխաների հետ նաև ֆուտբոլ խաղաց և հյուրընկալվեց գյուղացիներից մեկի տանը։
«Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է»,–նշում էին գյուղացիները և բարձրացնում կաթի մթերման խնդիրը՝ հայտնելով, որ բոլոր գյուղացիները վարկեր ունեն։
Արթուր Վանեցյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը փակվել է և կարևորեց բիզնես-խորհրդատու տրամադրելու հարցը։
«Այսօր մեր դրոշի ներքո թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում նստած են երիտթուրքերը»,–ասաց գյուղացիներից մեկ ուրիշը։
Ամփոփելով՝ Արթուր Վանեցյանը կարևորեց բանակի զինումը, հզորացումը։ «Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը այս չարիքից, չի կարող մի ազգում լինել սև-սպիտակ, բոլորս հայ ենք»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։