Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել. Tert.am (տեսանյութեր)
Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Tert.am-ը Կենտրոնի թաղապետարանի դիմաց էր, սակայն թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ լրագրողները ներս չեն կարող մտնել:
Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձել է տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Tert.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացել է՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանության ծառայողները դեպքի վայրում էին՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:
Մանրամասները ՝ տեսանյութում։
Միջադեպը տեղի էր ունեցել թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև: Ոստիկանները ուսումնասիրությունից հետո դուրս եկան և փակեցին այն սենյակը, որտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Որևէ մեկը պաշտոնական տեղեկություն չհայտնեց:
Ժամը 12:00-ի դրությամբ լրագրողները թաղապետարանի ներսում էին, սակայն որևէ մեկը պարզաբանում չի տվել, թե ինչ է տեղի ունեցել:
Աշխատակիցներից մեկը լրագրողներին փոխանցեց, որ միջադեպի ժամանակ կողքի սենյակում է եղել, հրմշտոցի ձայներ է լսել, կահույք է կոտրվել, շտապ օգնության մեքենա է եկել:
Տեղակալ Արմեն Ազիզյանն այդտեղ չէր, աշխատակիցները պնդեցին, որ մոտ մեկ ժամ առաջ դուրս է եկել և տեղեկություն չունեն, թե երբ է վերադառնալու: