Դանիայի դատարանը ռուսաստանցուն լրտեսության համար դատապարտեց երեք տարվա ազատազրկման
Դանիայի Թագավորության Ալբորգ քաղաքում շրջանային դատարանը միաձայն մեղավոր է ճանաչել Ռուսաստանի 36-ամյա քաղաքացուն լրտեսության և ռուսական հետախուզությանը տեղեկատվություն փոխանցելու մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Նա մի շարք տարիներ տեղեկություններ էր հավաքում Դանիայի տեխնիկական համալսարանից, ինչպես նաև Հյուսիսային Յուտլանդիայի ընկերություններից և այդ տեղեկությունները փոխանցում էր Ռուսաստանի հետախուզությանը, այդ թվում ՝ վճարովի», - ասված է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Հուլիսին, երբ ՌԴ քաղաքացի էր բերման ենթարկվել, Դանիայում Ռուսաստանի դեսպանատունն ասաց, որ Դանիայի իրավապահ մարմինների կողմից առաջադրված լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացու ձերբակալությունը սխալ է: