Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Կյուսյու կղզում համատեղ զորավարժություններ են սկսել
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ֆրանսիացի զինծառայողների և ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հետ համատեղ զորավարժություններ են սկսել: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունները տեղի կունենան Կյուսյու կղզում՝ Կոգոշիմա, Միաձակի և Նագասակի պրեֆեկտուրաների տարածքում. դրանց կմասնակցի ավելի քան 200 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ վարժանքների շրջանակներում Սասեբո նավահանգիստ կմտնի ֆրանսիական «Ժաննա դ'Արկ» թեթև հածանավը: Ճապոնական կողմից զորավարժություններին կմասնակցի ծովային ինքնապաշտպանության ուժերի արագ արձագանքման էլիտար դեսանտային բրիգադը։ Kyodo գործակալության տվյալներով՝ զորավարժություններում նախատեսվում է օգտագործել MV-22 Osprey կոնվերտոպլանը։
Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 17-ը։ Ինչպես նշել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, զորավարժությունները պետք է ամրապնդեն եռակողմ փոխգործակցությունը, ինչն իր հերթին կնպաստի ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահովմանը:
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինվորականները Կյուսյու կղզում երեք անգամ անցկացրել են նման զորավարժություններ, սակայն ֆրանսիացի զինծառայողներն առաջին անգամ են միանում։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները երեքշաբթի մեկնարկած համատեղ զորավարժությունների ժամանակ առաջին անգամ մարտական գործողություններ կմշակեն քաղաքային պայմաններում:
Հատուկջոկատայինները Արևելաչինական ծովի՝ Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվող կղզիներում կփորձարկեն դեսանտի իջեցման գործողությունները: