Ֆրանսիայում կինը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
Ժիրոնդ ֆրանսիական դեպարտամենտում կինը դանակով հարձակվել է իրավապահ մարմինների ներկայացուցչի վրա: Այդ մասին հաղորդում է AFP-ն:
Տուժած ոստիկանի գործընկերը կրակել է հարձակվողի ուղղությամբ: Կինը ստացված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է: