Ford-ը տանիքի հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչում ավելի քան 660 000 Ford Explorer մեքենա
Ամերիկյան Ford ավտոարտադրողը հետ է կանչում ավելի քան 661 000 Ford Explorer քրոսովեր տեսակի մեքենա տանիքի ամրացման հետ կապված խնդրի ֆոնին, գրում է Reuters-ը:
Ընկերության խոսքով՝ տեխնիկական խնդրի պատճառով նոր մեքենաների տանիքները կարող են թուլանալ, որի պատճառով այն կարող է անջատվել փոխադրամիջոցից և վթարի պատճառ դառնալ:
Նշվում է՝ ավտոարտադրողը նման որոշում է կայացրել երկրի՝ մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության հրահանգից հետո:
Անհրաժեշտության դեպքում դիլերը կտեղադրի հատուկ գամիկներ (մետաղական ձողեր՝ մեքենայի մասերը ֆիքսված պահելու համար-Խմբ.) և կփոխհատուցի վնասը: 2020-ի սկզբից ի վեր արդեն 11 մարդ հաղորդել է տանիքի հետ կապված խնդիրների մասին: Այնուամենայնիվ, այս տեխնիկական խնդրի հետ կապված դժբախտ պատահարների կամ վնասվածքների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Ընդհանուր առմամբ, ավտոարտադրողը հետ է կանչել 620 483 մեքենա ԱՄՆ-ում, 36 419 մեքենա Կանադայում և 4260 տրանսպորտային միջոց Մեքսիկայում: