Ֆրանսիայի իշխանություններն արձագանքել են գործող զինվորականների նոր նամակի հրապարակմանն` այն «քաղաքականացված» անվանելով
Ֆրանսիայում ծառայության մեջ գտնվող զինվորականներից կառավարությանն ուղղված դիմում-խնդրագիրը քաղաքականացված է և իրականում ուղղված է կարգի տապալմանը և ոչ թե պաշտպանությանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Sud Radio ռադիոյին, նման կարծիք է հայտնել երկրի տնտեսության, ֆինանսների և վերականգնման նախարարությանը կից արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Անյես Պանյե Ռյունաշեն:
«Դա անանուն դիմում է, այնպես որ մենք չգիտենք, թե ումից է այն գալիս: Բացի այդ, դա քաղաքական տեքստ է, որը հակասում է զինվորական ծառայության սկզբունքներին»,- հայտարարել է Պանյե Ռյունաշեն:
Պաշտոնյայի խոսքով` նոր նամակի հեղինակները «օգտագործում են ծայրահեղ աջ ուժերի եզրույթները, ինչպես որ վարվում է Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը:
«Փաստեր նշելը մի բան է, իսկ անկարգությունների կոչ անելը կարգը պաշտպանելու պատրվակով` այլ բան, ինչը հաստացվում է տվյալ խնդրագրի տողատակերում»,- վստահ է նախարար-պատվիրակը:
Վերջինս նշել է, որ անվտանգության հարցն արդիական է նախևառաջ համեստ եկամուտ ունեցողների համար, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ բախվում նման խնդիրների: Նա վստահեցրել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ իր քաղաքացիներին պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել էր Ֆրանսիայի գործող զինվորականների խմբի ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների՝ երկրի իշխանություններին ավելի վաղ հղած բաց նամակի: Պաշտոնաթող գեներալները, իրենց հերթին, երկրի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշարել էին երկրի անվտագությանը սպառնացող խնդիրների մասին:
Նոր նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների՝ երկրում իսլամիստների պատճառով գոյություն ունի քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին նամակին։