«Թալիբան»-ը 3-օրյա հրադադար է հայտարարել Կուրբան Բայրամը նշելու համար
Աֆղանստանյան «Թալիբան» արմատական շարժումը վերջին քսնաչորս ժամում տեղի ունեցած պայթյուններից հետո եռօրյա հրադադար է հայտարարել՝ նշելու Կուրբան Բայրամ կամ Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնը, գրում է The Guardian-ը:
«Իսլամական էմիրության մոջահեդներին հանձնարարվում է հանրապետության ողջ տարածքում դադարեցնել հակառակորդների դեմ հարձակողական գործողությունները մինչ Կուրբան Բայրամի երրորդ օրը: Բայց եթե հակառակորդն այս օրերի ընթացքում հարձակվի, պատրաստ եղեք պաշտպանել ձեզ և ձեր տարածքը»,- ասված է շարժման հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Ճամփեզրին տեղադրված ականի հետևանքով ավտոբուս է պայթել. զոհվել է 2 և վիրավորվել 9 մարդ։
Նշենք՝ ավելի վաղ երկրի հարավային Զաբուլ նահանգում ականի էր պայթել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 16 և վիրավորվել 41 մարդ։