Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել
Երևանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։