Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավտոբուսի երկու պայթյուն է տեղի ունեցել
Ավտոբուսը պայթել է Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Փարվան նահանգում ճամփեզրին տեղադրված ականի վրա. երկու քաղաքացի է զոհվել, ինը մարդ վիրավորվել է, հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով բժիշկներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Պուլ-ի-Մատակ քաղաքում:
Սա մեկ օրվա ընթացքում Աֆղանստանում ավտոբուսի պայթյունի հետ կապված երկրորդ միջադեպն է: Ավելի վաղ տեղական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել էր հարավային Զաբուլ նահանգում ականի վրա ավտոբուսի պայթյունի մասին: Աղբյուրը մանրամասնել էր, որ պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Տեղական 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի արդյունքում վիրավորվել է 41 մարդ: