Լեյբորիստ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին հայտարարվել է շաբաթ երեկոյան ձայների վերջնական հաշվարկից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խանը կարողացել է պահպանել իր պաշտոնը՝ երկրորդ փուլում ստանալով ձայների 55,2%-ը: Նրա հիմնական մրցակցին՝ իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Շոն Բեյլիին աջակցել է ընտրողների 44,8%-ը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 42%:
2016 թվականին Խանը դարձել է առաջին մուսուլմանը, որը գլխավորել է Լոնդոնի քաղաքապետարանը: Ընտրությունները պետք է տեղի ունենային դեռ անցած տարվա մայիսին, սակայն համավարակի պատճառով 1 տարով հետաձգվել էին: