Լուկաշենկոն ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության մասին հրամանագիր է ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության» մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հրամանագիրը նպատակ ունի պահպանել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը նախատեսում է Անվտանգության խորհրդին իշխանության փոխանցում մահափորձի, ահաբեկչության, արտաքին ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների հետևանքով պետության ղեկավարի մահվան դեպքում:
«Բոլոր պետական մարմինները և նրանց պաշտոնատար անձինք գործում են Անվտանգության խորհրդի որոշումների համաձայն, որը նախագահում է վարչապետը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, երկրում անմիջապես սահմանվում է արտակարգ կամ ռազմական դրություն, և Անվտանգության խորհուրդը որոշում է դրա ապահովման միջոցառումները: Խորհրդի որոշումները պարտադիր են բոլորի համար և ենթակա են անվերապահ կատարման:
Բացի այդ, Անվտանգության խորհուրդը, նահանգապետերի մասնակցությամբ, որոշում է հիմնական հարցը՝ ընտրությունների անցկացումը:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից: