Իլոն Մասկը երգիծական շոուի եթերում հայտարարել է, որ ինքը Ասպերգերի համախտանիշ ունի
Միլիարդատեր Իլոն Մասկը, հանդես գալով Saturday Night Live երգիծական հաղորդաշարի հաղորդավարի դերում, հայտարարել է, որ ինքը Ասպերգերի համախտանիշ ունի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մասկը նշել է, որ «Saturday Night Live-ի առաջին հաղորդավարն է, որն ունի Ասպերգերի համախտանիշ, կամ գոնե առաջին հաղորդավարն է, որը խոստովանել է դա»:
Չի բացառվում, որ, հաշվի առնելով հաղորդման բնույթը, Մասկի հայտարարությունը լուրջ չլինի:
Ասպերգերի համախտանիշը ցմահ ընկճախտ է, որը բնութագրվում է սոցիալական հաղորդակցության ծանր դժվարություններով, շրջապատող աշխարհի կարծրատիպային ընկալմամբ: