Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում փոխհրաձգության հետևանքով 23 մարդ է զոհվել
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողությունը հանգեցրել է մետրոյում փոխհրաձգության, որի հետևանքով 23 մարդ է զոհվել, գրում է Lenta-ն:
Տվյալների համաձայն, զոհերից մեկը ոստիկանության սպա է, մնացած 22-ը կասկածյալներ են: Նաև վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ և գնացքի երկու ուղևորներ:
«Հինգշաբթի վաղ առավոտյան Ռիո դե Ժանեյրոյի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի քաղաքացիական ոստիկանության գործողության հետեւանքով Ժակարեզինյոյում՝ քաղաքի հյուսիսային թաղամասում 23 մարդ է սպանվել»,- նշել են թերթի լրագրողները։
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների զոհված աշխատակիցը սպա Անդրե Ֆրիասն է: Նշվում է, որ, 2016 թվականից գոյություն ունեցող վիճակագրության համաձայն, այսպիսի գործողությունների ընթացքում ռեկորդային թվով մարդիկ են զոհվել: