Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքն այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն
Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Նիդերլանդներում բնակվող իրավաբան Աննա Հակոբյանը հարձակման է ենթարկվել երեք ադրբեջանցու կողմից: Սոցցանցերում տարածվում էր ստորև ներկայացվող լուսանկարը։