Պատմության մեջ 1-ին անգամ Քենիայում մեկնարկել է վայրի բնության «մարդահամար»
Քենիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ սկսել են իրականացնել վայրի բնության «մարդահամարը»:
Այս մասին գրում է BBC-ն՝ Քենիայի վայրի բնության ծառայությանը հղումով:
Նշվում է, որ «մարդահամարը» սկսվել է երկրի արևելյան մասում ՝ Շիմբա Հիլզի ազգային արգելոցում:
Գործընթացում ներգրավված են նաև կենդանական աշխարհի հետազոտությունների և ուսուցման ինստիտուտի աշխատակիցները, ինչպես նաև 1 անկախ կազմակերպություն, որն ուսումնասիրություններ է կատարում կենդանիների պաշտպանության ոլորտում:
Ինչպես նշել են Քենիայի իշխանությունները, «մարդահամարի» նպատակն է պարզել վայրի կենդանիների ընդհանուր քանակը և դրանց բաշխումը երկրում, ինչպես նաև որոշել ժամանակի ընթացքում առանձին կենդանատեսակների պոպուլյացիաների միտումները և հայտնաբերել տարբեր տեսակների պահպանման հարցում առաջացած սպառնալիքները:
BBC-ի փոխանցմամբ՝ վայրի բնության ծառայության վերահսկողության տակ է 55 արգելոց և պուրակ: