Թաեքվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոնը կորցրել է ոտքը. նա դա կապում է AstraZeneca-ով պատվաստվելու հետ
Թաեքվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոն Դեյվ Մեյերսը կորցրել է ոտքը առողջության վատթարացման պատճառով, ինչն ինքը կապում է AstraZeneca դեղանյութով պատվաստման հետ: Այս մասին հայտնում է Mk.ru-ն:
Ինչպես նշում է Daily Star-ը, մարտի 5-ին մարզիկը գրիպի ծանր ախտանիշներ է ունեցել, որին հաջորդել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Ադենբրուկի հիվանդանոցի բժիշկները 58-ամյա հիվանդի մոտ հայտնաբերել են անհայտ բնույթի վարակ:
Մեյերսն ասել է, որ իրեն թվում էր, թե կարծես ոտքը «պայթելու է»: Բժիշկները ստիպված են եղել շտապ վիրահատել նրան, որի ընթացքում տղամարդու ոտքը հեռացրել են:
Ըստ նախկին չեմպիոնի՝ իր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է AstraZeneca հակակորոնավիրուսային դեղանյութով պատվաստվելուց մի քանի ժամ անց: Մարզիկը վստահ է, որ հենց այդ դեղամիջոցն է, որն անմիջական կապ ունի իր հաշմանդամության հետ: Բժիշկներն այժմ փորձում են պարզել վարակի աղբյուրը:
Դեյվ Մեյերսը թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն է դարձել 1984-ին: