Էրդողանը Պուտինի հետ քննարկել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը Թուրքիայում արտադրելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի մեծ ծավալներով մատակարարումն ու դրա համատեղ արտադրությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը;
«Մենք բանակցություններ ենք վարել Պուտինի հետ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ, այն կստանանք շատ լուրջ ծավալով: Այնուհետև մենք կսկսենք դրա համատեղ արտադրությունը Թուրքիայում», - լրագրողներին ասել է Էրդողանը:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ չորեքշաբթի Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են թուրքական ձեռնարկություններում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն ստեղծելու հնարավորությունը: