Բեռլինում ձյուն է տեղում
Բեռլինում սկսել է ձյուն տեղալ, եղանակը կտաքանա հաջորդ շաբաթվանից: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ առավոտից Գերմանիայի մայրաքաղաքում անձրև է տեղացել, սակայն առավոտյան մոտավորապես ժամը 11-ից (Երևանի ժամանակով 13:00) երկնքից սկսել է խոշոր փաթիլներով ձյուն թափվել: Ավելի վաղ օդերևութաբանական ծառայությունը մայիսի 7-ի համար անձրև էր կանխատեսել, օդի ջերմաստիճանը պետք է բարձրանար մինչև 9 աստիճան:
Դրա հետ մեկտեղ երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին, եղանակի կանխատեսման մեջ նշվում է ջերմաստիճանի մինչև 28 աստիճան բարձրացում: Օդերևութաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ այս տարվա ապրիլը բավականին ցուրտ էր Գերմանիայում. ջերմաստիճանը միջին հաշով եղել է համեմատական գնահատումից 1,3 աստիճանով ցածր՝ 1961-ից մինչև 1990 թվականներն ընկած ժամանակամիջոցում և ըստ Ցելսիուսի կազմել է շուրջ 6 աստիճան տաքություն: