Արմանի ազատությունը բոլորիս խնդիրն է. Լրագրող Լուսին Ղազարյանը հանդիպել է Արման Առաքելյանին (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպեցի իր օջախի և հայրենիքի պատվի համար ՌԴ-ում հայ հերոսների նկարները անարգող ադրբեջանցուն սատկացրած և 18 տարվա ազատազրկման դատապարտված հզոր հայորդի Արման Առաքելյանին, այս մասին քիչ առաջ իր Facebook-ի էջում գրել է լրագրող Լուսին Ղազարյանը և կցել լուսանկար:
Զրույցի մանրամասները ներկայացնող տեսանյութը՝ շուտով։
Լուսինը հրապարակել է նաև լուսանկար՝ մակագրելով՝
Ազերի սատկացրած Արմանը իրեն ամուր է զգում իր համար մտահոգ հայերի շնորհիվ։ Նա գիտի, որ ողջ ազգն է ուզում իրեն ազատ տեսնել։
Ազատություն Արման Առաքելյանին
Հատուկ շնորհակալություն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակիցներին
Հիշեցնենք, երեկ Լուսինը իր Facebook-ի էջում տեղադրել էր տեսանյութ՝ Կառավարության դիմաց ակցիայից, որի ընթացքում հավաքվածները շեշտում էին՝
Ազատություն՝ իր կյանքը, իրավունքը և ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար ադրբեջանցու սատկացրած, հայ ազգի նվիրյալ հայորդի Արման Առաքելյանին։
Մինչ այդ Լուսինն իր Facebook-ի էջում գրել էր՝
«Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ Լուսին Ղազարյանը միանում է «Ֆիդայիներ» կառույցի նախաձեռնած պահանջ-ակցիային։
Մայիսի 6-ին՝ ժամը 11։00, ՀՀ կառավարությանը մենք կհանձնենք դիմում-պահանջագիր։
Հ.Գ. Հայը չի կարող լինել գերի իր իսկ երկրում...