Չինաստանի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ հաղորդվում է 1 զոհի և վիրավորների մասին
Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուանգ ինքնավար շրջանի Բեյզ քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել երեք մարդ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շենքներն ու մեքենաները։ Վիրավորները տեղախոփվել են հիվանդանոց։
Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ճանապարհի նորոգման համար օգտագործվող ռեագենտի պատճառով, հայտնել է տեղական Jimu Xinwen թերթը։
Դեպքի մանրամասները պարզվում են․ կատարվում է հետաքննություն։