Օմբուդսմեն. Հայաստանում քաղաքացիները խուսափում են անվճար բժշկական օգնությունից՝ դրա անարդյունավետության պատճառով
Մարդիկ, ովքեր Հայաստանում անվճար բժշկական օգնության իրավունք ունեն, նախընտրում են այն ստանալ վճարովի հիմունքներով: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Բողոքները, նրա խոսքով, վերաբերում են հիմնականում մատուցվող անվճար բժշկական օգնության որակին: «Հասարակության տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է: Պոլիկլինիկաներում մարդիկ բժշկի կողմից նշանակված դեղերը չեն ստանում: Նրանց հիմնականում տրվում են դրանց փոխարինողները»,- նշեց Թաթոյանը:
Օմբուդսմենը շեշտեց, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես խուսափում է պոլիկլինիկաների ծառայություններից՝ բացատրելով դա անվստահությամբ եւ այնտեղ մատուցվող բժշկական օգնության անարդյունավետությամբ: