Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը հիշեցրել է Սիրիայում ԱՄՆ ապօրինի ռազմական ներկայության մասին
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը, պատասխանելով Սիրիայում հակամարտության սրման նվազման մեխանիզմի խախտման համար Պենտագոնի կողմից Մոսկվային առաջադրված մեղադրանքներին, հիշեցրել է, որ ՍԱՀ-ում ամերիկյան ռազմական ներկայությունն անօրինական է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայությունն առաջին հերթին անօրինական է: Հետևաբար, ԱՄՆ-ն իրավունք չունի քննադատելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օրինական գործողությունները, որոնք գործում են Սիրիայում սիրիական կառավարության հրավերով»,-ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության թվիթերյան հայտարարության մեջ:
Ավելի վաղ, երեքշաբթի օրը Պենտագոնը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայում հակամարտության սրման նվազեցման մեխանիզմը խախտելու համար: