Բրազիլիայում Covid-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 14.9 միլիոնը
Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 73 հազարով: Այս մասին գրում է RT-ն:
Նշվում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 295 նոր դեպք: Այսպիսով, կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 930 183-ի:
Տվյալները հրապարակվել են Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
Բրազիլիայում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 414 399: