Ալպինիստն Էլբրուսի վրա սառած մարդկանց մարմիններով վրան է հայտնաբերել
Ալպինիստ Ալեքսեյ Խոխլովը Կաբարդինո-Բալկարիայում՝ Էլբրուսի վրա վրան է հայտնաբերել, որի մեջ մարդկանց սառած մարմիններ են եղել։ Այս մասին նա պատմել է Instagram-ում:
Վրանը հայտնաբերվել է 5300 մետր բարձրության վրա: «Պարզ էր, որ մոլորված մահացած ալպինիստներ են: Զննումը որոշեցի իջնելուց հետո անել: Արտակարգ իրավիճակների նախարարության համար վերցրեցի երկու մարմինների կոորդինատները, լուսանկարներ արեցի՝ հարազատների եւ ԱԻՆ ջոկատի համար: Քամին պատռել էր վրանը, ալպինիստները սառել էին»,- ասել է ալպինիստը:
Իր բլոգում Խոխլովը նաեւ պատմել է սարից բարձրանալու եւ իջնելու դժվարությունների մասին: «Այսպես, իջնելիս սկսեց առատ ձյուն տեղալ, եւ տեսանելիության բացակայության պատճառով ստիպված էի GPS-ով կողմնորոշվոլ: Իջա, անմիջապես զանգահարեցի տուն, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, հետո ԱԻՆ՝ հայտնեցի զոհերի կորդինատները»,- գրում է տղամարդը:
Հիշեցնենք, որ վերջերս Էլբրուսի վրա երկու ալպինիստներ էին կորել՝ տղամարդ եւ կին: Ապրիլի 21-ին նրանք պետք է վերադառնային Ազաու բազա, բայց կապի դուրս չէին եկել: Մայիսի 3-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատը հայտնել էր, որ դիակները հայտնաբերվել են: Կարելի է ենթադրել, որ Խոխլովը գրել է հենց այս դեպքի մասին: