Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Սերգեյ Լավրովին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նշենք, որ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով Հայաստանում կլինի մայիսի 5-6-ին: Նա կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, բանակցություններ կվարի արտաքին գործերի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: