Սթիվեն Սիգալը Մադուրոյին սամուրայի թուր է նվիրել
Դերասան և այկիդո մարտարվետի վարպետ Սթիվեն Սիգալը, որը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչն է ռուս-ամերիկյան մարդասիրական հարաբերությունների հարցերով, ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս, որտեղ հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, գրում է France24-ը:
Նշվում է՝ հանդիպումը դարձել է «բոլիվարյան խաղաղ դիվանագիտության մաս»:
Որպես նվեր՝ Սիգալը հանրապետության ղեկավարին է նվիրել սամուրայի թուր:
Սոցիալական ցանցերում հայտնված կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է Մադուրոն ընդունում նվերը և զենքով մի քանի դիտարժան շարժումներ անում:
Ի պատասխան՝ դերասանը գլխով հավանության է արժանացրել Վենեսուելայի առաջնորդի շարժումները և զգուշացրել է նրան զենքի՝ վտանգավոր լինելու մասին, երբ Մադուրոն իր մատները մոտեցրել է շեղբին: