ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր
Չորեքշաբթի գիշեր ոչ մեծ չափսի ինքնաթիռ է ընկել ԱՄՆ Միսսիսիպի նահանգի Հեթիսբերգ քաղաքում: Ինչպես փոխանցում է WDAM տեղի հեռուստաալիքի կայքը, ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` կատարվածի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել: Իրավապահ մարմիններն ու հրշեջ փրկարարները միջադեպի մասին ահազանգ են ստացել տեղի ժամանակով 23:20-ին (երևանյան 08:20):
Նշվում է, որ ԱՄՆ ավիացիոն հարցերով դաշնային վարչութունը հետաքննություն է սկսել: