Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։