Կանադայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 50 տարեկանից բարձր կին է մահացել. պատճառը թրոմբոզն է
Կանադայի Ալբերտա նահանգում AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով հակակորոնավիրուսային պատվաստում ստանալուց հետո արձանագրվել է մահվան երկրորդ դեպքը:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ մահը վրա է հասել օրգանիզմում արյան մակարդելիության խանգարման հետևանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում AstraZeneca պատվաստանյութով ներարկումից հետո առաջին մահը գրանցվել է Քվեբեկ նահանգում` ապրիլի վերջին:
«Որպես գլխավոր սանիտարական ծառայող՝ ես ցավով եմ հայտնում, որ այսօր երեկոյան մեր նահանգում 50 տարեկանից բարձր կին է մահացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո առաջացած թրոմբոզի պատճառով»,- հայտարարել է նահագնի գլխավոր բժիշկ Դինա Հինշոուն:
Ալբերտայի գլխավոր բժշկի խոսքով, մահացածի նկատմամբ հարգանքից ելնելով, տեղական իշխանությունները գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնի: