Հնդկաստանում դատարանը թթվածնի պակասի հետևանքով մահացությունները որակել է «ցեղասպանությունից ոչ պակաս հանցագործություն»
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի դատարանը որոշում է կայացրել, որ թթվածնի պակասի հետևանքով կորոնավիրուսով վարակվածների մահը «ցեղասպանությունից ոչ պակաս հանցագործություն է», հայտնում է Al Jazeera լրատվականը։
Ալլահաբադի Բարձր դատարանը վճռել է, որ կորոնավիրուսակիրների մահը, որը տեղի է ունենում հիվանանոցներին թթվածնի բավականաչափ պաշար չմատակարարելու պատճառով, հանցագործություն է և չի զիջում ցեղասպանությանը, որի համար պատասխանատու են մարդիկ, որոնք պետք է երաշխավորեն բժշկական թթվածնի մատակարարումը։
Դատարանը պատրավորեցրել է իշխանություններին 48 ժամում ստուգել տեղեկությունն առ այն, որ մարդիկ մահացել են հիվանդանոցներում թթվածնի պակասի հետևանքով։
Համավարակի երկրորդ ալիքը կործանարար ազդեցություն է ունեցել Հնդկաստանի վրա, որտեղ թթվածնի պաշարները քիչ են։ Ուտար Պրադեշ նահանգի Ալլահաբադ քաղաքի դատարանը կարծում է, որ թթվածնի պաշարների վերաբերյալ տեղական իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և իրականում դրանք բավարար չեն։
Հնդկաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում համընդհանուր արգելափակում սահմանելու համար։
Հնդկաստանի Կենտրոնական բանկը 6,7 միլիարդ դոլար է հատկացրել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած իրավիճակից դուրս գալու նպատակով։