Իսրայելը հրթիռային հարված է հասրել սիրիական Լաթաքիայի շրջանին. կա մեկ զոհ, վեց վիրավոր
Իսրայելը հրթիռային հարված է հասրել սիրիական Լաթաքիայի շրջանին, կա մեկ զոհ և վեց վիրավոր, այդ թվում՝ երեխա մոր հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al Ekhbariya հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալներով՝ հարվածը հասցվել է Լաթաքիայի շրջանում գտնվող պլաստիկե իրերի պահեստներից մեկին:
Սիրիական պետական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները փորձում են հակազդել Լաթաքիայի շրջանի և Մասյաֆ քաղաքի ուղղությամբ արձակվող իսրայելական հրթիռներին: