Ողբերգական դեպք՝ Բրազիլիայում. Դեռահասը դանակահարելով սպանել է ուսուցչուհուն եւ երեք երեխաների
Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում դեռահասը դանակով սպանել է երեք երեխաների եւ ուսուցչուհուն: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան՝ դպրոցում, հայտնում է G1 լրատվական պորտալը:
Կասկածյալը ձերբակալվել է: Նա մեծ դանակով հարձակվել է աշակերտների ու ուսուցիչների վրա:
Զոհերի եւ դեռահասի տարիքը չի նշվում։