Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշներ են․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Կառավարության դիմաց էր, ավելի վաղ նա գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր՝ հանրայնորեն քննարկելու վերջինիս գործունեության սահմանադրականության հարցը։
Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո նրա գործողությունները Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշներ են։
«Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է Կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշ է»,-նեկայացրեց Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։