Ստալին անունով քաղաքական գործիչը հաղթել է Հնդկաստանում կայացած ընտրություններում
Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում անցկացված ընտրություններում մրցակիցների նկատմամբ ակնհայտ առավելությամբ հաղթել է դեմոկրատքաղաքական գործիչ Մութուել Կարունանիդի Ստալինը, հայտնում է India Today լրատվականը։
Հատկանշական է, որ 68-ամյա քաղաքական գործչի հայրը նրան անվանակոչել է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատվին, որը մահացել է 1953 թվականին՝ նույն տարում, երբ ծնվել է ապագա քաղաքական գործիչը։
Հայտնի է, որ Հնդկաստանի որոշ նահանգներում մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվում են հիմա: